Մալայզիայի իշխանություններն ընդունել են ԱՄՆ-ի Ocean Infinity ընկերության առաջարկը՝ օգնել  2014 թվականին կորած MH370 չվերթի որոնումներին: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն:

Ընկերությունն աշխատանքն առանց երաշխիքների եւ կանխավճարի կիրականացնի: Malaysia Airlines-ին պատկանող Boeing ինքնաթիռում գտնվողների հարազատները պատմել են, որ հետախուզական նավն արդեն շարժվում է դեպի որոնման վայրը:

Հիշեցնենք, որ Boeing 777-200-ը անհետացել է 2014 թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը, այն կատարում էր MH370 թռիչքը՝ Կուալա-Լումպուր-Պեկին երթուղով: 2017 թվականի հունվարի 17-ին գործողությունների մասնակից երկրները (Ավստրալիա, Չինաստան եւ Մալայզիա) որոշեցին դադարեցնել որոնումները: