Կանադական Դարթմուտ քաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող Ռեյնբոու բիչ լողափին երկու տոննա կշռող կետն ափ է շպրտվել: Տեղի բնակիչները կենդանուն օգնել են օվկիանոս վերադառնալ: Այս մասին գրում է Իմ մոլորակը:
Կետին նկատել է լողափին զբոսնող Ռոն Յաշչյուկը եւ զանգահարել 911 ծառայություն, իսկ հետո կանչել որդուն եւ ընկերներին: Կետին փրկելու պատմությունն Instagram-ում պատմել է Լոգան Յաշչյուկը:
«Այսօր առավոտյան հայրս զանգահարեց ինձ ու ասաց, որ լողափ գնամ՝ կետին օգնելու համար»,- գրել է Լոգանը:
Ռոն Յաշչյուկի խոսքով՝ կետին փրկելը 2018 թվականը սկսելու լավագույն միջոցն էր:




























