Բեռլինում գերմանական նոր կառավարության ձեւավորման հարցով նախնական խորհրդակցություններ են սկսվել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալիստական միության եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջեւ: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Կանաչների» եւ լիբերալների հետ իշխող կոալիցիա ստեղծելու փորձի ձախողումից հետո սոցիալ-դեմոկրատների հետ միության վերականգնումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կառավարություն ստեղծելու միակ իրատեսական հնարավորությունն է մնացել:
Լրագրողների հետ զրույցում Մերկելն ընդգծել է խորհրդակցությունների հաջող ելքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ լավատեսությամբ է սպասում արդյունքներին:
Մերկելը, միաժամանակ, ընդգծել է, որ պոտենցիալ գործընկերները մտադիր են աշխատել «շատ արագ եւ շատ ինտենսիվ»:




























