Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կրկին քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի՝ ամբողջ Մերձավոր Արեւելքը պատերազմի մեջ ներքաշելու եւ Ռուսաստանի շուրջ թեժ կետեր ստեղծելու մտադրությունների ապացույցներ այլեւս հարկավոր չեն, փոխանցում է Life-ը:

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել այլ պետություններում մեր երկրի շուրջ, Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է: Միայն վերջին շրջանում ԱՄՆ-ի իշխանությունները չարիքի իրենց ճանկերը գցել են երեք ուղղությամբ. Սիրիայում ընդդիմության աջակցությունը, Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը, իսկ այժմ` Իրանում քաղաքացիական պատերազմի հրահրումը: Եվ գումարած ԱՄՆ-ի ապակառուցողական աշխարհաքաղաքական քաղաքականությունը Ուկրաինայի, Վրաստանի, Իրաքի եւ Լիբիայի նկատմամբ»,- մասնավորապես ասել է Քադիրովը: