Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ավարտել է 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Այս մասին ասվում է ԿԸՀ կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

«Նախագահական քարոզարշավի մեկնարկից ի վեր Ռուսաստանի ԿԸՀ-ն 46 ծանուցում է ստացել այն քաղաքացիների կողմից, ովքեր որոշել են առաջադրվել ինքնաառաջադրման կարգով, ընդ որում փաստաթղթեր է ներկայացրել միայն 15 նման թեկնածու», - ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաթղթերի ընդունման վերջին օրը՝ հունվարի 7-ին, ԿԸՀ-ն փաստաթղթեր է ստացել 5 քաղաքացուց:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին: Ընդ որում, կուսակցությունների թեկնածուները կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչեւ հունվարի 12-ը: