«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հունվարի 8-ի երեկոյան դադարեցրել է հացադուլը, որը տեւել է շուրջ 11 օր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով, Արայիկ Խանդոյանը, ով 10 օր գտնվել է պատժախցում, արդեն տեղափոխվել է իր խուց:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատժախուց տեղափոխելու պատճառը Խանդոյանի մոտ հայտնաբերված արգելված իրերն են եղել. նրա մոտ եղել է երկու հեռախոս եւ ինքնաշեն ալկոհոլային խմիչք:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 31-ին եւս հացադուլ էին հայտարարել: Նրանք դեռ շարունակում են հացադուլը:




























