Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ mեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարեւանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 21-ամյա Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 23-ամյա Գագիկ Հ.-ի գոտկային հատվածին` պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: