Հայաստանում իրական քաղաքական ընդդիմությունը ամբողջությամբ վերացվել է, որը բացասաբար է ազդում երկրի զարգացման վրա։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ քանզի հայոց անկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ անցած տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական քաղաքական ուժերի կողմից բողոքի ցույցեր չեն կազմակերպվել, քանի որ վերջիններս իրենց հերթին ճանաչել են ընտրության արդյունքները, ինչը նախկինում այդպես չի եղել։ «Հայաստանում ընդդիմությունը, փաստացիորեն, դադարել է հայ հասարակության դիրքորոշումը ներկայացնել, որը մեծամասամբ կապված է ակնհայտ անտարբերության եւ իշխող հանրապետական կուսակցության նկատմամբ անվստահությամբ»,-ասել Իսկանդարյանը։
Սա, քաղաքագետի կարծիքով, քաղաքական համակարգի համար այդքան էլ լավ չէ ընդհանուր առմամբ եւ իշխանությունների վարած քաղաքականության բեւեռացման եւ առանձնացման կհանգեցնի։




























