ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։

NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ այլ հարցերի չպատասխանելով:

Նշենք, որ Նիկոլայ Գրիգորյանը ԱԻՆ փրկարար ծառայությունում աշխատել է 1997թ-ից, իսկ 2017թ. ազատվել աշխատանքից: