Հայկական առաքման շուկայում առաջատար Menu.am ընկերությունը հայտարարել է հունվարը «1 դրամից առաքումների» ամիս՝ իջեցնելով պատվերի նվազագույն գումարը 1500 դրամից մինչեւ 1 դրամ:

Այս կերպ, ընկերությունը շարունակում է իրականացնել դեկտեմբերին մեկնարկած նախագիծը. այն է՝ ավելի հասանելի դարձնել պատրաստի սննդի առաքումը։ Նախագծի սկիզբն էր երեւանյան շուկայում առաջին անգամ անվճար առաքման սահմանումը քաղաքի երկու ամենահայտնի սննդի կետերից` Burger King-ից եւ Թումանյանի Շաուրմայից:

«Ամանորին Հայաստանում ընդունված է շքեղ սեղաններ գցել, դրա համար էլ հունվարին շատերը փորձում են խնայել։ Ցանկություն ունենալով էլ ավելի մոտ դառնալ մեր հաճախորդներին, որոշեցինք լիովին հանել նվազագույն պատվերի գումարը։ Մենք հավատում ենք, որ դարձնելով առաքումներն ավելի հասանելի՝ մարդկանց հնարավորություն ենք ընձեռում շատ ժամանակ խնայել եւ օգտագործել այն առավել կարեւոր եւ նշանակալից գործերի վրա»,-մեկնաբանեց  Menu.am-ի տնօրեն Սեւադա Բաղդյանը:

Նշենք, որ ակցիան գործելու է մինչեւ հունվարի 31-ը բոլոր քաղաքներում, որտեղ աշխատում է Menu.am-ը՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան,Հրազդան եւ Ծաղկաձոր: Բացի այդ, հունվարից ընկերությունն իրականացնում է անվճար առաքումներ այժմ նաեւ Wok and Roll ասիական ռեստորանից։ Օրեցօր անվճար առաքումով ռեստորանների քանակն ավելանում է։