Հայաստանում կրթական ոլորտը ամենաթույլ զարգացածներից մեկն է: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այս ոլորտում լուրջ բարեփոխումներ անցկացնել եւ համապատասխան ներդրումներ կատարել: «Համապատասխան կրթության բացակայությունը աշխատանքի տեղավորվելու լուրջ խոչընդոտ է: Որքան տնտեսությունը շատ զարգանա, այնքան ավելի ուժեղ կզգացվի  որակյալ մասնագետների պակասը»,- նշեց Մակարյանը՝ հավելելով, որ Հայաստանի ժամանակակից կրթական համակարգը այս խնդիրը չի լուծում: