Ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչեւ հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ առաջին երթեւեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը

հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: