Սաուդյան Արաբիան մտնում է հետնավթային դարաշրջան եւ հուսով է, որ «ապագայի մեգապոլիսները» կապահովեն երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան եւ աճը: Այս մասին Դավոսում համաժողովին հայտարարել է King Abdullah Economic City նախագծի տնօրեն Ֆահդ ալ Ռաշիդը, հաղորդում է CNBC-ը:
«Մենք հույս ունենք, որ կզարգանան նավահանգիստները, ժամանցի արդյունաբերությունը եւ շինարարությունը: Մենք վստահ ենք, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ », - ասել է նա:
Ալ Ռաշիդը ղեկավարում է KAEC մեգապոլիսի ստեղծումը, որը կնպաստի աշխարհի հետ Սաուդյան Արաբիայի առեւտրի աճին: Քաղաքը ստեղծվել է 2006-ին Կարմիր ծովի ափին: Նախագծի արժեքը 100 մլրդ դոլար է գանահատվում:
Էր Ռիադում կարծում են, որ Կարմիր ծովին կից շրջանը կարող է համաշխարհային տնտեսության համար լավագույն խթանը լինել:
Հիշեցնենք, որ նոյմեբերին Սաուդյան Արաբիան 2,1 տոկոսով ավելացրել է նավթի արտահանումը եւ 1,6 տոկոսով կրճատել արդյունահանումը:




























