Բրիտանական ալկոհոլ արտադրող Diageo ընկերությունը հայտնել է, որ 2018-ի ֆինանսական տարվա առաջին կիսամյակում վաճառքը կազմել է 6.5 մլրդ ֆունտ, ինչը 1.7 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է Kommersant.ru- ն:
Օպերացիոն շահույթը կազմել է 2.2 միլիարդ ֆունտ, ինչը 6.1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Արդյունքի աճը հիմնականում պայմանավորված է տեկիլայի վաճառքի աճով`58 տոկոս եւ ջինի՝ 15 տոկոս: Diageo-ի օղու վաճառքը նվազել է 6 տոկոսով:
Ընկերության ղեկավար Իվան Մենեզեսը նշել է, որ ընկերության արդյունքները նրա զարգացման դրական պահն են արտացոլում: «Մենք մեծացրել ենք մեր բրենդերում ներդրումները եւ բարձրացրել գործառնական շահութաբերությունը` կենտրոնանալով մեր գործողությունների արդյունավետության կայունացման վրա», - ասել է թոփ մենեջերը:




























