Հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես է քրքումինն ազդում տկարամտություն եւ Ալցգեյմերի հիվանդության առաջին նախանշաններն ունեցող մարդկանց հիշողության վրա: Նրանք պարզել են, որ այդ հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություններով օժտված նյութը կարող է պաշտպանել տարիքային կոգնիտիվ փոփոխություններից, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Հնդկաստանում, որտեղ քրքումինն ամենօրյա դիետայի մի մասն է, Ալցգեյմերի հիվանդության դեպքերը շատ քիչ են:

Քրքումին օգտագործող մարդիկ 28 տոկոսով բարելավել են հիշողության ցուցանիշները, իսկ պլացեբո ընդունող մասնակիցները փոփոխությունների չեն հասել:

Բացի այդ քրքումին օգտագործողների խմբում տրամադրության դրական փոփոխություններ են նկատվել եւ հիպոթալամուսում բետա-ամիլոդային վնասակար կուտակումների նվազեցում: