Ավստրալացի ջրասուզակները հայտնաբերել են հազվագյուտ ձկների նոր պոպուլյացիայի ներկայացուցիչների, որոնց լողակները «ձեռքերի մատների» են նման, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Այս ձկները շատ հազվադեպ են հանդիպում, հետեւաբար, նոր պոպուլյացիայի հայտնաբերումը գիտնականներին ուրախացրել է,  որոնք հույս են փայփայում նրանց բազմացման ծրագրի մասին, որը կարող է մեծացնել կենդանիների գոյատեւման հավանականությունը:

 «Նրանց շատ դժվար է գտնել: Դուք պետք է   բարձրացնենք ջրիմուռների ամեն մի փունջը ձկներին  հայտնաբերելու համար», - ասում է արշավախմբի անդամ Ռիկ Ստյուարտ-Սմիթը:

19-րդ դարի սկզբին Թասմանիայի  ջրերում տարածված էին ձեռք-լողակներով լուսափետուր ձկները, սակայն էկոլոգիական իրավիճակի փոփոխության հետեւանքով դրանք ոչնչացման եզրին էին հայտնվել: