Միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը հանրությանը սպառնալիք են ներկայացնում, փոխանցում է Business Insider-ը:

«Նրանք լկտիաբար իրենց ծառայություններից կախվածություն են ստեղծում: Դա կարող է անչափ վնասակար լինել, հատկապես երիտասարդների համար: Համացանցային հարթակների ու ազարտային խաղերի միջեւ նմանություն կա: Խաղատները մշակել են խաղացողներից նրանց ամբողջ փողը կորզելու միջոցներ, նույնիսկ այն փողերը, որը նրանք չունեն»,- հայտարարել է բիզնեսմենը:

Նրա կարծիքով՝ դրանից զատ, Facebook-ն ու Google-ը «մարդկամց ազատության մենաշնորհ» են ստեղծում:

«Սոցցանցերը մարդկանց ստիպում են հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժը ավելի շատ է կենտրոնանում փոքր թվով ընկերությունների ձեռքին»,- դժգոհել է Սորոսը: