ԱՄՆ-ն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համախոհներից կազմված իր կողմից վերահսկելի «զինված ընդդիմություն» է ձեւավորում: Նրանց նպատակը Սիրիայում խաղաղ գործընթացի խափանումն է: Այս մասին հայտարարել են  Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում, փոխանցում է «Վեստի»ն:

Կենտրոնի տվյալներով՝ հունվարի 24-ին Էթ Թանֆ քաղաքի տարածքում Սիրիայի ռազմական պահակազորը զինյալների շարասյուն է հայտնաբերել: Նրանք երեք ավտոմեքենայով շարժվում էին դեպի Իրաքի հետ սահման: Հաղորդվում է, որ կառավարական ուժերը կրակ են բացել մեքենաների ուղղությամբ եւ ոչնչացրել են 5 ահաբեկչի: Եւս մեկ ավտոմեքենային հաջողվել է հետ վերադառնալ Էթ Թանֆ:

Սպանված ահաբեկիչների մոտ ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված սարքավորումներ, զինամթերք եւ «ԻՊ»-ի վերաբերող գրականություն է հայտնաբերվել: Ավտոմեքենաներում նաեւ «Շահիդ Ահմադ Ալ Աբդուի ուժերը» «ընդդիմադիր» դրոշներ եւ խորհրդանիշներ են եղել, որոնց զինյալները վերապատրաստում են անցնում ամերիկյան ուժերի ղեկավարության տակ: