Թուրքիայում երաժշտական մի մրցանակաբաշխությանը հրավիրված Թուրքիայի մեջլիսի նախագահն հաղթողներից մեկին անձամբ է հանձնել պարգեւը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ երաժշտական մրցանակաբաշխությանը «Տարվա ամենալավ կին փոփ երգչուհի» անվանակարգում ճանաչվել է Իրեմ Դերիրջին։

Բեմ բարձրացած երգչուհին մի փոքր վատառողջության հետ կապված արտահայտությունը ծիծաղեցրել է դահլիճին եւ ապշեցրել մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանին։

Բեմում Իրեմ Դերիջին,  օրեր առաջ հիվանդանոց պառկելը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Գիտեք՝ օրեր առաջ գնացել էի էշերի դրախտ»։

Մեջլիսի նախագահը ապշած նայելուց հետո իրեն հավաքել է ու ավելացրել. «Դրախտը՝ դրախտ է, էշերի դրախտ չի լինում»։