Օքսֆորդի համալսարանի ընդունելության հանձնաժողովը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, առաջին անգամ այս հեղինակավոր կրթական հաստատության պատմության մեջ, 2017-ին կանայք ավելի շատ են դիմել, քան տղամարդիկ, հայտնել է The Guardian թերթը: Անցյալ տարի 1070 կին եւ 1025 տղամարդ աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկի առաջին կուրսեցիներն են դարձել:

«Սա դեռ չի կարելի միտում անվանել, քանի որ սա մեկ տարվա վիճակագրություն է: Բայց սա կրթական հաստատություններում գենդերային հավասարության առաջընթացի հարցում լավ ցուցանիշ է»:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ Քեմբրիջի համալսարանում, չնայած այնտեղ կանայք դիմորդների թվով չեն գերազանցել տղամարդկանց, բայց հարաբերակցությունը մոտ 50/50 է: