Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի հետ հանրապետության զինված ուժերի առանձին ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերում մտնելու կարգի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ճանաչում այդ այսպես կոչված «պայմանագրի» լեգիտիմությունը, որը չի համարվում իրական միջազգային պայմանագիր», - նշել է նա:

Նա ընդգծել է, որ Վաշինթտոնի դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում անփոփոխ է մնում. ԱՄՆ-ն լիովին պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանները: «Միացյալ Նահանգները համարում է, որ այդ  համաձայնագրի վավերացումը չի համապատասխանում միջազգային Ժնեւյան քննարկումների հիմքում ընկած սկզբունքներին, որոնց Ռուսաստանը նույնպես մասնակցում է: