Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Կոնգրեսին ներկայացնել 2019-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը 716 միլիարդ դոլարի չափով, ինչը 7 տոկոսով գերազանցում է ներկա ծավալը, հաղորդում է The Washington Post- ը:
Ըստ նրա աղբյուրների` խոսքը ինչպես ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի բյուջեին է վերաբերում, այնպես էլ արտասահմանում ԱՄՆ ներկա ռազմական գործողությունների ֆինանսավորվմանը եւ միջուկային զինանոցի մարտունակության պահպանմանը:
Թերթը նշում է, որ պաշտոնապես այս մասին կարող է հայտարարել փետրվարին, երբ Սպիտակ տունը կհրապարակի հաջորդ տարվա ընդհանուր դաշնային բյուջեի նախագիծը:




























