«Թալիբան» ծայրահեղական շարժումը պատասխանատվություն է ստանձնել Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Փաժվակ» գործակալությունը:

Հաղորդվում է, որ 10 մարդ է մահացել, 79 մարդ վիրավորվել է: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունն իրականացվել է ականապատ ավտոմեքենայով մահապարտ ահաբեկչի կողմից:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել շաբաթ օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա պետությունների դեսպանատներն ու կառավարության շենքերը: Շենքերի մեծ մասը վնասվել է: