Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 01:47-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա:




























