Հունվարի 28-ին Կիպրոսում սկսվել են հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով կընտրվի պետության նոր ղեկավարը:
Տեղական ժամանակով 07:00-ին երկրում բացվել է ավելի քան հազար ընտրատեղամաս:
2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցում է 9 պաշտոնապես գրանցված թեկնածու: Հիմնական հավակնորդների թվում է երկրի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաեւ կղզու հիմնական ընդդիմադիր՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության աջակցած թեկնածու Ստավրոս Մալասը եւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկոլաս Պապդոպուլոսը:




























