Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չեխիայի նախագահի պաշտոնում Միլոշ Զեմանի վերընտրվելուց հետո ակնկալում է Պրահայի հետ ռազմավարական գործընկերային կապերի ամրապնդում: Այս մասին հայտնում է «Սինհուան»:

«Մեծ ուշադրություն եմ հատկացնում չինա-չեխական հարաբերությունների զարգացմանը եւ շահագրգռված եմ, որ մենք շարունակենք համատեղ ջանքեր գործադրել Չինաստանի եւ Չեխիայի ռազմավարական գործընկերային կապերը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար՝ հանուն 2 երկրների եւ նրանց ժողովուրդների»,- Զեմանին հասցեագրած շնորհավորական հեռագրում նշել է Չինաստանի առաջնորդը:

Հունվարի 27-ին ավարտված ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով Միլոշ Զեմանը ստացել է ընտրողների քվեների 51,36 տոկոսը: Նրա մրցակցի՝ Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշին ընտել է երկրի քաղաքացիների 48,63 տոկոսը:

Զեմանը հաղթել է Չեխիայի նախագահական ընտրություններում