Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Լեհաստանի համար առավել վտանգավոր սպառնալիքն է: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Politico պարբերականի հետ հարցազրույցում:

«Ես այս կերպ եմ վերաբերվում Ռուսաստանի կողմից սպառնալիքին»,- ասել է նա՝ պատասխանելով Լեհաստանի համար ամենամեծ սպառնալիքի մասին հարցին:

Մորավեցկին նաեւ կոչ է արել պատրաստվել Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժմանը»: «Ի՞նչ տեղի կունենա Դոնբասում պատերազմի դեպքում, եթե ռուսական բանակը շարժվի դեպի Ուկրաինայի տարածքի խորքը: Բնականաբար, դա մենք չգիտենք. սակայն հույս ունենք, որ չի շարժվի, բայց ավելի լավ է պաշտպանության երկրորդ եւ երրորդ գիծ ունենալ, քան մնալ առանց զենքի նման տեսակի»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը: