Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովից:

Լրագրողների հարցին՝ արդյոք արդյունավե՞տ է եղել համաժողովին մասնակցությունը, վարչապետը պատասխանեց. «Այո, արդյունավետ է եղել, առանձին կասեմ այդ մասին»:

Այլ հարցերի Կարեն Կարապետյանը հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ երկար տարիների դադարից հետո Հայաստանն առաջին անգամ այս տարի մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: