Համակարգչային կախվածության ախտանիշները նման են կախվածության մյուս ձեւերին բնորոշ ախտանիշներին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պետական հոգեբանության եւ մանկավարժության համալսարանի հոգեբանության եւ մանկավարժության հեռակա ուսուցման ֆակուլտետի  դոցենտ Վիկտորյա Բարցալկինան՝  Առանց համացանցի միջազգային օրվա առթիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ։ 

«Պետք է զգոնություն ցուցաբերել, թե որ կայքերում է երեխան ավելի հաճախ հայտնվում, պետք է ֆիլտրել կայքերը, դա շատ կարեւոր է։ Այս խնդրով զբաղվում են բժշկա-հոգեբանական եւ սոցիալական աջակցության կենտրոնները։ Որպես կանոն, այն, որ երեխան հեռանում է դեպի վիրտուալ իրականություն, վկայում է ընտանիքում անբարենպաստ իրավիճակի մասին։ Այդ պատճառով ավելի հաճախ այդպիսի բուժում պետք է  անցնի ամբողջ ընտանիքը։

Նա նշել է, որ մարդկանց մոտ 7-10 տոկոսի մոտ  «համացանցային կախվածություն» կարելի է ախտորոշել, իսկ 40 տոկոսի դեպքում՝ «հակվածություն դեպի համակարգչային կախվածության»։ Այդ թվում՝ 12-13 տարեկան դեռահասների շրջանում այդ թիվն հասնում է 80 տոկոսի։