Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացման նախապատրաստման հարցը, որը հունվարի 29-30-ը տեղի կունենա Սոչիում: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«2018 թվականի հունվարի 27-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովի հեռախոսային զրույցը Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի հետ: Սոչիում հունվարի 29-30-ը Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ենթատեքստում նախարարները կազմակերպման եզրափակիչ ասպեկտների եւ այս միջոցառումն անցկացնելու վերաբերյալ հանգամանալից կարծիքներ են փոխանակել»,- նշված է գերատեսչության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:




























