ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված նախագահ շեյխ Խալիֆ բեն Զաեդ Ալ Նահայանի մոր մահվան հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄԷ-ի նախագահի գոծերով նախարարությանը:
Նախագահի մայրը՝ Հեսսա բին Մուհամմեդ Ալ Նահայանը մահացել է հունվարի 28-ին: Սուգը կիրակիից սկսած 3 օր կտեւի:
1948 թվականին ծնված շեյխ Խալիֆա բեն Զաեդ Ալ Նահայանը նախագահ է դարձել 2004 թվականին: Նա նաեւ Աբու Դաբիի էմիրության տիրակալն է:




























