Դոնալդ Թրամփն ընդունել է, որ առեւտրաշրջանառության հարցերում «Եվրամիության հետ շատ խնդիրներ ունի», հայտնում է Daily Mail-ը:
«Այս տեսակետից, առեւտրի տեսակետից սա կարող է ինչ-որ ավելի մեծ բանի վերածվել: Եվրամիությունը Միացյալ Նահանգներին շատ անազնիվ է վերաբերվում այն հարցերում, որոնք առեւտրին են վերաբերում»,- ասել է նա բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերկյան արտադրանքի համար «շատ դժվար է ԵՄ շուկա մտնելը: «Այսուհանդերձ, իրենք մեզ ուղարկում են իրենց ապրանքը՝ առանց հարկերի, շատ փոքր հարկերով: Սա շատ անազնիվ է»,- շեշտել է Թրամփը:
Նա նշել է, որ այս հարցում ԱՄՆ-ին «անազնիվ են վերաբերվում» ոչ միայն եվրոպական երկրները: Նա չի հստակերել, թե այս կարգի մեջ էլ որ երկրներն են մտնում:
Ինչ վերաբերում է Brexit-ի հարցով Բրիտանիայի բանակցություններին, Թրամփը հայտարարել է, որ ինքը դրանք այլ կերպ կանցկացներ: «(ԵՄ-ից) դուրս գալու հարցում ես ավելի խիստ դիրքրոշում կզբաղեցնեի»,- ասել է նա:




























