Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փետրվարի 9-12-ը շրջայց կկատարի մերձավորարեւելյան մի շարք երկրներով, որի շրջանակում նա պատմության մեջ առաջին անգամ պետական այցով Պաղեստին կայցելի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ Մոդին, Պաղեստինից բացի, ծրագրում է այցելել ԱՄԷ եւ Օման: