Պենտագոնը կատարելագործել է իր ամենահզոր ֆուգասային կառավարվող ավիացիոն GBU-57 ռումբը, որ հայտնի է Bunker Buster («Բունկերների կործանիչ») անունով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Փոխգնդապետ Միշել Բալդանզայի խոսքով՝  արդիականացված ռումբերի փորձարկումները, որոնք մշակել է Boeing կորպորացիան եւ կշռում են 13,6-ական տոննա, անցկացվել են  անցյալ տարվա մայիսին Ուայթ Սենդս (Նյու Մեքսիկո նահանգ) զորավարժարանում: Երեք GBU-57 ներտվել է ռազմավարական B-2 Spirit ռմբակոծիչներից, ԱՄՆ ՌՕՈՒ-ում միակ օդանավերը, որոնք կարող են այսպիսի հակաբունկերային ռզմամթերքըը հասցնել մինչեւ թիրախներ: «Փորձարկումները ցուցադրել են դրանց արդյունավետությունը»,- ընդգծել է Բալդանզան: