Նոր Զելանդիայի թագավորական օդուժը հայտնաբերել է հինգշաբթի կորած լաստանավի 7 ուղեւորով փչովի նավակը, հայտնում է Radio New Zealand ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 18-ին Նոնոութի նավահանգստից դուրս եկած լաստանավը 2 օր հետո պետք է հասներ Կիրիբատիի մայրաքաղաք: Նավի կորելուց հետո տեղական իշխանությունները սկսել են որոնողական գործողություն, որին միացել են Նոր Զելանդիայի փրկարարական ծառայությունները եւ պաշտպանության ուժերը: Նավում եղել է 50 մարդ:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ ուղեւորներով նավակը հայտնաբերվել է Խաղաղ օվիկիանոսում նաուրու կղզային պետությունից 300 կմ հարավ-արեւելք: Նրանց վերցրել է ձկնորսական նավը:
Նշվում է, որ մյուս կորածների ոոոնման գործողությունը կընդլայնվի:



























