Եմենի վարչապետ Ահմեդ բեն Դագրը հայտարարել է Ադենում անջատողականների կողմից հեղաշրջման փորձի մասին, որը վերաճում է լայնածավալ ռազմական դիմակայության, եւ կոչ է արել անհապաղ մարտերը դադարեցնել, նշված է Facebook-ի նրա էջում հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ փլուզումից Եմենի փրկության համար պայմանը Ադենում սկսված ճգնաժամի նկատմամբ «արաբական դիրքորոշման միասնությունն է», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի, որն «աստիճանաբար ընթանում է դեպի լայնամասշտաբ ռազմական դիմակայություն»: Բեն Դագրը հայտարարել է, որ ցանկացած «չկշռադատված գործողություն» «ծառայություն կլինի հուսիներին եւ Իրանին»:
«Բախումները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ զինորականները զորանոցներ վերադառնան: Անհրաժեշտ է վերադառնալ Ադենում քաղաքական ուժերի միջեւ երկխոսությանը»,- հայտարարել է Եմենի վարչապետը:




























