ՀՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 28-ին, հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հաղորդում է «Armenpress»-ը:

Նրան ուղեկցել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նենք, որ ավելի վաղ «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետը, բարձրաստիճան այլ անձինք: