Ֆինլանդիայի ներկայիս նախագահ Սաուլի Նիիստեն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների  ձայների 62,7 տոկոսը՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին հաղորդում է երկրի արդարադատության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սաուլին հավաքել է 62,7 տոկոս, մյուս թեկնածուները՝ 15 տոկոսից քիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Հրաշալի է զգալ քեզ հոյակապ երկրի նախագահ։ Մեր երկիրը հրաշագեղ է եւ մենք հոգ կտանենք, որ այն այսպիսին մնա։ Մենք հոգ կտանենք, որ մեր երկիրը բաց մնա։ Մենք կլսենք մյուսների կարծիքը։ Դրանում է մեր ուժը։ Մենք ամենակայուն երկիրն ենք համարվում, դա թանկ արժի»,-նշել է Նիիստեն իր կողմնակիցներին ուղղված ուղերձում։