«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Քաբուլում ռազմական ակադեմիայի վրա հարձակման պատասխանատվությունը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է խմբավորման հետ կապված Amaq գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քաբուլում ռազմական ակադեմիայի վրա հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Համալսարանի վրա 5 գրոհային է հարակվել, որոնցից երեքին հաջողվել է վնասազերծել, իսկ մեկին բռնել: Եվս մեկը շարունակում է դիմադրություն ցույց տալ: