ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է:
«Այո՛, ես ասել եմ, որ ես կայուն եմ, եւ որ ես հանճար եմ: Ես լավ եմ սնվում, ինձ մոտ են աշխատում լավագույն շեֆ խոհարարները…Ես նորմալ վիճակում եմ»,- ասել է նա բրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այն հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որ ինքը հոգեպես առողջ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























