Աշխարհի բոլոր երկրներին ձեռնտու է, որպեսզի Հայաստանն ու հայերն ուժեղ բանակ ունենան: Նման կարծիք հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Սա, ըստ նրա, դա ձեռնտու է թե՛ հայերին, թե՛ գլոբալ գլոբալ ուժերին, որոնք մեծ ազդեցություն եւ շահ ունեն Մերձավոր Արեւելքում եւ հարավկովկասյան տարածաշրջանում:

«Աշխարհին եւ այդ ուժերին ձեռնտու չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների ամրապնդումը, քանի որ այս երկրները Մեձավոր Արեւելքում իրենց դիրքերը ամրապնդելու հավակնություններ ունեն»,- պարզաբանեց Արշակյանը: Ինչպես նշեց նախկին պատգամավորը, Հայաստանին այս առումով աջակցում են իր արեւմտյան գործընկերները, մասամբ նաեւ Ճապոնիան եւ Չինաստանը, որոնք ապահովում են ոչ մահաբեր զենքի, զինվորական համազգեստի, բժշկական սարքավորումների եւ դեղամիջոցների մատակարարումը:

Խոսելով ՀՀ պաշտպանության ներկայիս նախարարի գործունեության մասին՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը նշեց, որ ՊՆ-ի ողջ աշխատանքը չպետք է ենթադրի միայն գերատեսչության ղեկավարի դիրքորոշումն ու ջանքերը: «Նա պետք է շտաբ ստեղծի, որը բաղկացած կլինի ոչ միայն զինվորականներից, այլ նաեւ քաղաքացիական մասնագետներից: Դա պետք է միասնական թիմ լինի, որն արդյունավետ գործունեություն եւ համապատասխան բարեփոխումներ կիրականացնի պաշտպանության ոլորտում: Հայկական բանակում դրական փոփոխություններ կան, եւ այդ գործում իր նպաստն է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանը»,- եզրափակեց Ազատ Արշակյանը: