Դամասկոսում հայտարարել են, որ հունվարի 28-ին Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ թուրքական ուժերը ոչնչացրել են երկաթե դարի ժամանակաշրջանի Այն Դարա տաճարը: Սիրիայի կառավարությունը եւ ռազմական դիտորդներից մեկը հայտնել են, որ թուրքերի կողմից Աֆրինի քրդերի գնդակոծման ընթացքում հնագույն Այն Դարա տաճարը վնասվել է: Պատմաբանները կարծում են, որ այս շինությունը կառուցվել է մ.թ.ա. 20-րդ եւ 8-րդ դարերի միջեւ:

Սիրիայի կառավարությունը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հնագիտական եւ մշակութային հուշարձանների գնդակոծումը դադարեցնելու համար: