Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ում «վերակառուցման» եւ «հրապարակայնության» մեկնարկի արդյունքն էր: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Սակայն, նրա խոսքով, ղարաբաղյան հարցը, հայկական հարցը, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես խորը բնույթ են ունեցել եւ երբեք, ըստ էության, չեն խամրել: Ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը «չեն քնել», եւ մշտապես պայքար է մղվել, նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին, սակայն Մոսկվային բռնաճնշումների կիրառման ճանապարհով հաջողվել է  իրավիճակը հսկողության ներքո պահել: Արշակյանի կարծիքով՝ ղարաբաղյան շարժումը զգալիորեն ավելի վաղ է սկսվել, ըստ որում՝ այն ո՛չ ազատագրական էր, ո՛չ ժողովրդավարական, քանի որ առաջին կարգախոսներն էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»: «Սա այն մասին է վկայում, որ նրա մասնակիցներն ավելի շուտ Կրեմլի նկատմամբ հավատարիմ հպատակության վերաբերմունք էին ցուցադրում, բայց ամենեւին ոչ՝ անջատողական»,- եզրափակեց Ազատ Արշակյանը: