«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակին մնացել է մի քանի շաբաթ: Այս մասին, ելույթ ունենալով Հորդանանի ազգային ռազմական համալսարանում, կարծիք է հայտնել  ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Ջոզեֆ Վոթելը։

«ԻՊ-ի ռազմական ոչնչացման ժամկետները կարելի է գնահատել շաբաթներ»,-ասել է նա՝ նշելով, որ «Եփրատ գետի հովտային շրջանում համառ մարտեր են դեռ սպասվում»:

Ամերիկյան գեներալի խոսքով՝ ԻՊ-ի ռազմական ոչնչացումից հետո առաջին պլան դուրս կգան խնդիրներ, որոնք միշտ եղել են Սիրիայում։ «Սիրիայում քաղաքական կարգավորումը անհնար չէ, բայց գնալով  դրան հասնելը բարդանում է»,-նշել է նա։