Նախկինում Ռուսաստանում «առաջին միասեռ ամուսնության» մասին հայտարարած ռուսաստանցի Պավել Ստոցկոն եւ Եվգենի Վոյցեխովսկին լքել են Ռուսաստանը անվտանգության նկատառումներից ելնելով, «Դոժդ» հեռուստալիքին պատմել է իրավապաշտպան Իգոր Կոչետկովը, հաղորդում է DW-ն։
Նա, սակայն, չի հստակեցրել, թե ուր են նրանք մեկնել՝ միայն նշելով, որ «անվտանգ վայրը» Ռուսաստանի սահմաններից դուրս է գտնվում։ Կոչետկովի խոսքով՝ տղամարդկանց սպառնում էին «ոստիկանության աշխատակիցների ոչ ադեկվատ գործողությունների» վտանգը, որոնք սպառնում էին քրեական գործ հարուցել։




























