«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը  «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց լուրը, որ ինքը առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի  Լոռու մարզպետ․ «Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- հավելեց Համբարյանը։

Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը առաջիկայում նշանակվելու է Լոռու մարզպետ՝ Արթուր Նալբանդյանի փոխարեն, իսկ Համբարյանին ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնում փոխարինելու է Արթուր Օսիկյանը, որի ազատման հրամանն արդեն պաշտոնապես եղավ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում