Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ընդունվելու դեպքում կտարածվեն Ռուսաստանից դուրս գտնվող պաշտպանական ոլորտի եւ ռուսական հետախուզության ընկերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչպես գիտեք՝ մենք պատժամիջոցների մասին նախօրոք չենք հայտարարում։ Երբ պատժամիջոցները կընդունվեն եւ մենք դրանց մասին կցանկանաք հայտարարել, այդպես էլ կանենք։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանից դուրս գտնող այն ընկերությունների վրա, որոնք պատասխանատու են ռուսական պաշտպանական եւ հետախուզական ոլորտների համար»,-նշել է նա։

Նա հավելել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է աշխատանքները ԱՄՆ կոնգրեսի համապատասխան կոմիտեների հետ, ճեպազրույցները շարունակվում են․ «Ես չեմ հայտնի փակ ճեպազրույցների մանրամասները»։

«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին» օրենքը (CAATSA) ընդունվել է 2017 թվականի հուլիսին։ Համաձայն դրա՝ կես տարվա ընթացքում վարչակազմը պետք է Կոնգրեսին ներկայացնի Ռուսաստանի դեմ պոտենցիալ պատժամիջոցների մասին զեկույց։

«Գոլոս Ամերիկի»-ն հայտնում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է օրենսդիրներին, որ նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը չկա, քանի որ նախորդ տարի ընդունվածն արդեն իսկ ծառայում է որպես «զսպող գործոն»։

Հայտարարությունը արվել էր երկու կուսակցություններից օրենսդիրների կոչերի ֆոնին կիրառել պատժամիջոցների մասին օրենքը։ Այն անցել է միաձայն, միայն 5 հոգի են դեմ քվեարկել։