Վստահելի անձանց հետո հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամենայն հավանականությամբ կհարցնեն «կրեմլյան զեկույցի» մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Գազետա»-ն:
Պեսկովը մինչեւ ցուցակի հրապարակումը հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ: Ըստ նրա՝ զեկույցն անհրաժեշտ է ուշադիր վերլուծել: «Նախեւառաջ պետք է հասկանալ եւ հետո միայն ձեւակերպել դիրքորոշումը», - հայտարարել է Պեսկովը:
Նա նաեւ հավելեց, որ նման ցուցակի հրապարակումը կարող է վնաս հասցնել ցուցակում ընդգրկված գործարարների եւ քաղաքական գործիչների հեղինակությանը:




























