Գինեսի ռեկորդների գրքում մտած երկու անձինք Եգիպտոսի տուրիզմի խորհրդի հրավերով հանդիպել են եգիպտական բուգերի մոտ, հայտնում է Metro պարբերականը:
Թուրքիայից 35-ամյա Սուլթան Քեսենը համարվում է աշխարհում ամենաբարձրահասակ մարդը՝ նրա հասակը կազմում է 251 սմ: «Թուրք հսկային» ընկերակցել է Հնդկաստանից Ջոթի Ամջին, որը Guinness World Records ընկերության կողմից 62 սմ հասակի պատճառով ճանաչվել է «աշխարհում ամենափոքրիկ կինը»: Ռեկորդակիրները ֆոտոշարքի են մասնակցել Եգիպտոսի տեսարժան վայրեր զբոսաշրջիկների գրավելու նպատակով:
Նշվում է, որ Քեսենի հասակը կապված է հիպոֆիզի ուռուցքի հետ: Հիվանդության պատճառով նրա օրգանիզմը հասակի չափից շատ հորմոն է արտադրում:
Հնդկաստանի 24-ամյա բնակչուհին տառապում է ժառանգական ախոնդրոպլազիայով. ժառանգական հիվանդություն, որը ոսկորների թերզարգացման պատճառով գաճաճություն է առաջացնում: Աղջիկը նկարահանվում է կինոյում եւ ռեալիթի շոուի մասնակցում:






























