Հայաստանը կարող է տնտեսական հարաբերությունների կամուրջ դառնալ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ: Նման կարծիք հունվարի 30-ին Երեւանի-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում հայտնեց «Միջազգային մարդասիրական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:
Նա նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, եւ դա չպետք է գնահատվի որպես վտանգ Եվրասիական միության այլ անդամների համար: «Մենք կարող ենք լրացուցիչ մարտահրավերների բախվել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների մասով, սակայն չի բացառվում, որ փոխգործակցության նոր ձեւաչափերը դրական ազդեցություն կունենան»,- ասաց փորձագետը:
Խոսելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության դրական կողմերի մասին, փորձագետը նշեց, որ Հայաստանը միլիարդ դոլար կկորցներ, եթե չմիանար ԵԱՏՄ-ին: «Անդամակցության շնորհիվ երկրին հաջողվեց դուրս գալ տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներով»,- նշեց Արման Ղուկասյանը` հավելելով, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, հաջողությամբ է ավարտել 2017 թվականը. արդեն առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 21 տոկոս աճ է գրանցվել, իսկ տարվա ընթացքում տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոս է կազմել:
ԵԱՏՄ-ին չմիանալու դեպքում Հայաստանը 1 միլիարդ դոլար կկորցներ. փորձագետ
Հասանելի է
русскийԹեմա



























